Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք:
Սեպտեմբերի 25-ի կեսօրին Արեւիկ Իսրայելյանն ամուսնու հետ գնացել էր աշխատավայր՝ Արցախի գիտական կենտրոն։ Դռները բաց էին, բանալիները՝ ներսում դրված։
Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:
Արդեն երկրորդ ամիսն է, Սուսաննան թոշակ չի ստացել։ Երեխաներն էլ դեռևս չեն աշխատում։ Վարձով տան համար ամսական 300 000 դրամ են վճարում։ Պետությունից ստացած 50 000-ական դրամներով իրենց ծախսերն են հոգում։
Մանկապարտեզի տարածքն ամբողջությամբ տրամադրվել է արցախցիներին։ Մեծ դահլիճում հագուստ է հավաքվում, գրեթե ամեն օր հագուստ են ստանում, մարդիկ գալիս են, ընտրում իրենց ինչ պետք է։
Հայոց Հովվապետը և ԳՀԽ անդամները նաև հետաքրքրվել են արցախցիների կեցության պայմաններով, նրանց կարիքներով՝ ընդգծելով, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական:
Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ մնալ, ապրել և աշխատել ՀՀ-ում։
«Հայաթ մտնել չէր լինում։ Եկանք, մաքրեցինք։ Մինչև հիմա էլ ամուսինս մաքրում ա, ծառերն ա էտում։ Աշխատող ժողովուրդ ենք, կմաքրենք։ Մենակ խաղաղություն լինի, գոնե ստեղ խաղաղություն լինի»,- ասում է Արևիկը։